- 15.04.2015
- 437 Просмотров
- 0 Комментариев
Բժիշկը նայելով Ձեր լեզվին շատ բան կարող է ասել, թե ինչ է կատարվում Ձեր օրգանիզմում: Բայց հասարակ մարդկանց համար սա դեռեւս գաղտնիք է: Փորձագետները մի կարճ ցուցակ են կազմել, թե որ դեպքում, ինչի մասին կարող է վկայել Ձեր լեզուն:
Մուգ լեզու
Սովորաբար մարդու լեզուն պետք է հաճելի վարդագույն գունավորում ունենա: Երբ լեզուն սկսում է մգանալ, սա վկայում է օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների մասին:
Մուգ լեզուն կարող է նոր դեղորայք ընդունելու կամ սննդակարգում նոր մթերք ներառելու արդյունք լինել: Սեւ եւ մազոտ լեզուն (այո, դա իրական բժշկական տերմին է) ժամանակավոր բնույթ ունեցող երեւույթ է: Բացի այն, որ բերանից տհաճ հոտ է գալիս եւ բերանում տարօրինակ համ է առաջանում, սեւ ու մազոտ լեզուն առողջությանը ոչ մի վնաս չի տալիս, եւ որպես կանոն ինքն իրեն անցնում է:
Լեզվի վրա շագանակագույն հետքերը, միգուցե, ավելի քիչ տարօրինակ թվան, քան սեւ եւ մազոտ լեզուները, բայց շագանակագույն բծերը կարող են վկայել ինչ-որ ավելի լուրջ մի բան՝ օրինակ, մելանոմա: Մելանոմայի վաղ հայտնաբերումն ու բուժումը չափազանց կարեւոր է, քանի որ քաղցկեղի այս տեսակը տարածվում է նաեւ մարմնի այլ մասերի վրա: Շագանակագույն առաջին իսկ բծերի հայտնվելուն պես, դիմեք բժշկի:
Նյութի աղբյուրը` Aroxj.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.