Главное меню
Ինչպես ուտել շոկոլադ, որպեսզի նիհարեք. հետազոտություն

Սնվելու և առողջապահության ինստիտուտի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ շոկոլադը և դրա հետ միաժամանակ կիրառվող առանց հանքանյութերի դիետան օգնում է ավելի արագ ու արդյունավետ ազատվել ավելորդ կիլոգրամներից:

 Ինչպես նշում են մասնագետները, միայն առանց հանքանյութերի սննդակարգը բավարար չէ, լավ արդյունք ստանալու համար: Դիետայի արդյունավետությունը նրանում է, որ սննդակարգում պետք է լինեն նաև կենսաբանորեն ակտիվ միացություններ: Ըստ մասնագետների, հենց այդ միացությունները պարունակում է շոկոլադը: Դրանք կոչվում են՝ ֆլավոնոիդներ: 

Մասնագետները նշում են, որ դրանք շատ օգտակար են առողջությանը: Նրանք ուսումնասիրել են 19-69 տարեկան մի քանի հարյուր մարդկանց, որոնց բաժանել են 3 խմբի: 

 Առաջին խումբը սնվել է միայն քիչ քանակությամբ հանքանյութեր պարունակող սննդակարգով:Երկրորդ խումբը, սնվել է, այնպես ինչպես միջին վիճակագրական մարդը և երրորդը՝  ցածր քանակությամբ հանքանյութերի դիետան համադրել է, օրը 42 գրամ շոկոլադի գործածմամբ: 

Պարզվել է, որ առաջին խումբը, որը կիրառել էր միայն քիչ-հանքանյութեր դիետան, ավելի շատ էր կորցրել ավելորդ կիլոգրամներ, քան այն խումբը, որը սնվել էր, այնպես, ինչպես միշտ: 

Իսկ ահա, երրորդը խումբը, որը համադրել էր դիետան շոկոլադի հետ 10 տոկոսով ավելի շատ էր նիհարել, քան միայն դիետան կիրառած խմբի մարդիկ: 

Սակայն, մասնագետները պնդում են, որ միայն շոկոլադ գործածելը չի հանգեցնի քաշի կորստի, հարկավոր է այն համադրել այլ ֆիզիկական ակտիվության հետ:

 

 

Նյութի աղբյուրը՝ Aroxj.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar