Главное меню
Որքան աշխատավարձ են ստանում նախագահները

Facte.ru-ն կազմել է մի քանի երկրների նախագահների աշխատավարձերի չափը:

1. Ամենաբարձր աշխատավարձ ստանում են Սինգապուրի վարչապետն ու նախագահը: Վարչապետն այդ երկրում ստանում է 1 մլն դոլար, ինչպես նաև՝ 2 մլն բոնուս: Նախագահն այդ երկրում ստանում է ընդամենը կես միլիոն պակաս գումար: Առհասարակ այս երկրում չինովնիկների բարձր աշխատավարձը կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներից մեկն է:

2. 2001 թվականի հունվարի 1-ից ԱՄՆ նախագահի աշխատավարձը կազմում է 400 հազար դոլար՝ չհաշված տարբեր բոնուսները և Սպիտակ տանն անվճար բնակվելը:

3. Ամենաբարձր աշխատավարձերից է համարվում Ճապոնիայի վարչապետի աշխատավարձը՝ 400 հազար դոլարից մի փոքր պակաս:

4. Եվրոպայում ամենաբարձր աշխատավարձ ստանում է Իռլանդիայի նախագահը. երկիրը նախագահին յուրաքանչյուր տարի վճարում է  350 հազար դոլար:

5. Բրիտանիայի վարչապետի աշխատավարձը կազմում է 350 հազար դոլարից մի փոքր  պակաս:

6. 2007թ.-ից Իտալիայի նախագահը ստանում է 47 հազար դոլարից մի փոքր պակաս գումար:

7. Ադրբեջանի պառլամենտը մի քանի անգամ պակասեցրեց երկրի նախագահի աշխատավարձի չափը: Որոշ կրճատումներից հետո այն կազմում է ամսական 1800 դոլար:

8. Բելառուսի Հանրապետության նախագահի ամսական աշխատավարձը կազմում է 300 դոլար:

9. Պաշտոնական տվյալներով՝ ամենացածր աշխատավարձերից մեկը Թուրքմենստանի նախագահի աշխատավարձն է. այս երկրի նախագահը յուրաքանչյուր ամիս ստանում է 900 դոլար:

10. Մի քանի տարի առաջ Վրաստանի նախագահը յուրաքանչյուր ամիս ստանում էր ընդամենը 200 դոլար աշխատավարձ: Այժմ նախագահի աշխատավարձը յուրաքանչյուր ամիս կազմում է 3000 դոլար: 

11․ ՀՀ նախագահի աշխատավարձը մինչև 2014 թ-ի հուլիսի մեկը կազմում էր 436.460 ՀՀ դրամ։ Իսկ այժմ այն 436.460 դրամից դարձել է 1.320.000 ՀՀ դրամ։

Նյութի աղբյուր՝ http://168.am/2014/01/23/321481.html

 

Популярные темы

04.08.2015, 22:01
ՍԵՆՍԱՑԻԱ. Օգոստոի 27-ին ժամը 00:30 երկնքում դիտվելու է աննախադեպ ու մոգական մի երևույթ...
21.07.2015, 01:32
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես է տեղի ունեցել Անի Երանյանի մասնակցությամբ ավտովթարը (ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
20.07.2015, 17:47
Ինչպես են աղջիկները կայֆ ստանում. Սա ուղղակի դիտել է պետք. VIDEO
04.07.2015, 00:19
(ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ 16+) Նոր, հայկական սիրային ՌԷՓ,որը հաստատ դուր կգա շատերին
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar