Главное меню
Փոքրիկ Գոռի ամենացանկալի երազանքը կատարվեց Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ ՓՈՔՐԻԿ ԶԻՆՎՈՐ:

Սիրելի հայրենակիցներ մենք պաշտոնապես հայտարարում ենք ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ:

Այսօր, իր ծննդյան օրը, կատարվեց Գոռի ամենացանկալի երազանքը: Այժմ փոքրիկն առանց օր կորցնելու կարող է մեկնել վիրահատության: Հենց ծննդյան օրը «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը , հոգաբարձուների խորհրդի նախագահ, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ և հովանու ներքո, փոքրիկի հաշվեհամարին է փոխանցելու և ամբողջացնելու վիրահատության և բուժման համար անհրաժեշտ գումարը: Բացի այդ հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել իր վրա վերցնել հետվիրահատական ընթացքի բոլոր բուժական ծախսերը: Փոքրիկի ծնողները և հարազատները իրենց խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն են հայտնում բոլոր նրանց , ովքեր ընդառաջեցին և իրենց լուման ներդրեցին երեխայի կյանքը փրկելու համար: Շնորհակալություն բոլորին:

Մեծ շնորհակալություն առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, նաև բոլոր այն անծանոթներին, ովքեր իրենց հոգացավությամբ փոքրիկի ծնողների կողքին կանգնեցին և հավատելու հույս տվեցին: Շնորհակալություն Անի Քոչարին հետևողական կերպով ընդառաջելու և փոքրիկի ծնողներին մեծ աջակցություն ցուցաբելու համար: Շնորհակալություն բոլորի աղոթքների համար:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ԲՈԼՈՐԻՆ:

ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՓՈՔՐԻԿ ՀՐԵՇՏԱԿ, ԹՈՂ ՍԱ ԼԻՆԻ ՔՈ ՎԵՐՋԻՆ ԱՅՍՉԱՓ ԴԺՎԱՐԻՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՈՎ ԼԻ ԾՆՈՒՆԴԸ:

Այս մասին տեղեկանում ենք՝ Օգնենք փոքրիկ Գոռին ֆեյսբուքյան էջից:

Աղբյուրը` https://www.facebook.com/permalink.php?s...

 

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar