- 11.03.2015
- 1218 Просмотров
- 0 Комментариев
Օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար մարդուն անհրաժեշտ են տարբեր վիտամիններ և հանքային նյութեր: Դրանցից ոմանց կարիքը այն շատ ունի, մյուսներինը` համեմատաբար քիչ: Սակայն որևէ նյութի պակաս լինելու հետևանքով առաջանում են տարբեր հիվանդություններ: Դրա համար մենք այժմ կխոսենք այն ախտանիշների մասին, որոնք վկայում են օրգանիզմում կալցիումի դեֆիցիտի մասին:
Արդյոք դուք գիտե՞ք այն մասին, որ կալցիումը պետք է ամեն օր օգտագործել սննդի հետ միասին: Դրա պակասը սպառնում է ինչպես երեխաներին և մեծահասկաներին, այնպես էլ միջին տարիքի աշխատունակ անձանց: Բացի դա, երբ մարդն իր կյանքի ընթացքում ստանում է անհրաժեշտ քանակությունից պակաս կալցիում, ապա ավելի հասուն տարիքում անխուսափելիորեն ունենում է հոդերի և ոսկորների խնդիրներ: Ահա´ այն ախտանիշները, որոնցից պետք է խուսափել.
- Փխրուն եղունգները, ոսկորները և մազերը: Մազերը կորցնում են իրենց փայլը, թափվում են, ջարդվում և ճյուղավորվում են: Եղունգները բարակ են և դանդաղ են աճում, իսկ ամենափոքր վնասվածքի պարագայում կոտրվում են ոսկորները:
- Արագ փչացող ատամները, ինչի պատճառը շատ հաճախ օրգանիզմում կալցիումի դեֆիցիտն է:
- Ոչ ամուր նյարդային համակարգը: Մարդը, ով ունի կալցիումի պակաս, ավելի նյարդային է և հեշտ բորբոքվող, արագ է հոգնում ու ցրված է: Երբեմն ունենում է ցնցումներ:
- Երեխաների մոտ կալցիումի դեֆիցիտը կարող է դանդաղեցնել հասակի աճը:
Խոսելով կալցիումի դեֆիցիտի մասին`պետք է նշել այն սննդամթերքները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ տվյալ հանքանյութը: Լավ նորությունն այն է, որ կալցիումն առկա է մեր ամենօրյա սննդում: Սակայն դրա օգտագործումն անհրաժեշտ է D վիտամինի հետ միասին, ինչի արդյունքում այն ավելի դյուրին է մարսվում: Ընդունելի տարբերակ է նաև այն ֆոսֆորի հետ օգտագործելը: Ահա´ ոչ մեծ մի ցուցակ, որի շնորհիվ կարելի է մեծացնել այն սննդամթերքների օգտագործման ծավալները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ կալցիում:
- Ծովամթերքներ, հատկապես` սարդինա, սողմոն
- Ցիտրուսային մրգեր` նարինջ, կիտրոն, լայմ, գրեյֆրուտ
- Հայրենական արտադրության բանջերեղեն և մրգեր` կաղամբ, սև հաղարջ, բալ
- Սերմեր` կտավատի, քնջութի, կակաչի.
Հարկ է նշել, որ ճարպերը դժվարեցնում են կալցիումի յուրացումը օրգանիզմի կողմից, իսկ գազավորված ըմպելիքները հանում են դրանք ոսկորներից: Հետևաբար փորձեք ձեր ճաշացանկը կազմել այնպես, որպեսզի դրանում գերակշռեն բնական մթերքները` մասամբ կամ հնարավորության դեպքում ամբողջությամբ խուսափելով վնասակար սննդից:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.