- 15.03.2015
- 380 Просмотров
- 0 Комментариев
Այս հոդվածը հատկապես օգտակար է այն անձանց համար, ովքեր իրենց ընտանիքում լրացում են սպաում: Մենք կպատմենք ձեզ, թե ինպե՞ս են ընդունում երեխայի ծնունդը:
Եթե դուք հայտնվել եք ամառանոցում կամ օգնության եք սպասում ինչ-որ հեռավոր վայրում, իսկ ձեր սիրելին անսպասելիորեն որոշել է ծննդաբերել, ապա տեղեկացեք, թե ինչպես պետք է ձեզ պահեք:
Քայլ 1
Զանգահարեք հիվանդանոց և հայտնեք ձեր կոորդինատները: Սովորաբար ծննդաբերությունը բավական երկար ժամանակ է տևում,այնպես որ ծննդատուն հասնելու համար ժամանակ կա. արագ ծննդաբերությունը (3.5-4 ժամ) շատ հազվադեպ է պատահում: Քանի դեռ չեն սկսվել ինտենսիվ կծկումները, կինը պետք է շարժվի: Մի փոքր քայլելը թույլ կտա մեղմել մեջքի ցավը:
Քայլ 2
Ծննդաբերությունը բնական ֆիզիոլոգիական գործընթաց է, որը ծրագրավորված է կնոջ ենթագիտակցության մեջ: Շատ դեպքերումակտիվ միջամտություն չի պահանջվում, սակայն գործընթացը կարող է անկանխատեսելի լինել: Քանի դեռ կծկումները ինտենսիվ չեն (20 րոպեն մեկ), ապա կինը պետք է խորը շունչ քաշի քթով և դանդաղ արտաշնչի բերանով: Օրինակ, շնչելուց հաշվեք մինչև 5-ը,իսկ արտաշնչելուց՝ 10-ը: Կծկումների միջև կինը պետք է հանգստանա և թուլանա, ինչին կնպաստի ազդրերի ներսի կողմից մերսումը: Եթե կծկումների միջև տևողությունը 5-6 րոպե է, իսկ ցավն ուժեղ է, ապա հարկավոր է ավելի հաճախ շնչել (երեքընդհատվող շունչ քթով) և դանդաղ արտաշնչել բերանով:
Քայլ 3
Հենց երևա երեխայի գլուխը, հարկավոր է բռնել այն ձախ ձեռքով, իսկ աջով հեռացնել քթի և բերանի լորձը: Եթե երեխայինխանգարում է շնչել պտղապարկը, ապա պատռեք այն: Հետևեք, որպեսզի պորտալարը չփաթաթվի երեխայի վզի շուրջը: Նորածին երեխային հարկավոր է պահել ափի մեջ՝ փորը ներքև, իսկ գլուխը մարմնի մակարդակից մի փոքր ցածր: Մի քանի րոպե անց մի հանգույց անել հենց նորածնի փորի մոտ, իսկ մյուսը՝ 10 սմ հեռավորության վրա: Այնուհետև կտրել պորտալարը այդ հանգույցների մեջտեղից, և ծայրը մշակել սպիրտով: Փաթաթեք երեխային որևէ մաքուր կտորի մեջ և տվեք մորը՝ միևնույն ժամանակ թաց սրբիչով շփելով նրա փորը՝ հեռացնելու համար պտղապարկը: Արյունահոսությունից խուսափելու համար մի ձգեք պորտից:
Քայլ 4
Տարեք ձեր կնոջն ու երեխային բժշկի մոտ և տասներեք տարուց պատրաստ եղեք լսելու «Ես չեմ խնդրել, որ ինձ ծնեք» արտահայտությունը:
Նյութը ՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.