- 21.03.2015
- 658 Просмотров
- 0 Комментариев
Անթերի և նորաձև մանիկյուրը, խնամված եղունգները լրացնում են յուրաքանչյուր աղջկա նորաձև կերպարը: Ի՞նչ ենառաջարկում մեզ այս նոր սեզոնում nail-ոճաբանները և լավագույն նորաձևության տները: 2015թ. գարուն-ամառ մանիկյուրը զարմացնում է իր գաղափարների բազմազանությամբ՝ սկսած բնական «nude» եղունգներից՝ մինչև տիեզերական թեմայով զարմանալի պատկերները:
Հայտնի նորաձևության տները շեշտը դրել են բնական գեղեցկության վրա: Nude ոճով մատնահարդարումը դարձել է նորաձևության տների ֆավորիտը: Իսկ օրիգինալություն, վառ և պայծառ կերպարներ գնահատողների համար ոճաբանները խորհուրդ են տալիս չափազանց նորարար գաղափար՝ թերմոլաք: Այն անսովոր տեսք ունի, քանի որ փոփոխվում է տարբեր ջերմաստիճանների ազդեցության ներքո:
«Sugar nails» կամ «sand nails» մադնահարդարման տեսակները ևս շատ ակտուալ են: Սրանց ունիկալ հատկությունը լաքի մեջ առկա մանր հատիկներն են, որոնք գեղեցիկ տեսք ունեն ինչպես մեղմ, այնպես էլ վառ երանգների ներքո: Ավազահատիկների փոխարեն լինում են նաև տարբեր չափերի փայլեր, որոնք ստեղծում են հեռավոր մոլորակների և աստղերի պատրանք:
Նյութի աղբյուրը՝ lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.