Главное меню
Ադրբեջանցիները գնդակոծել են Հայաստանի սահմանամերձ գյուղերը

Հունվարի 6-ի գիշերը եւ հունվարի 7-ին ադրբեջանական կողմը գնդածոկել է Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Այս մասինNEWS.am-ին հայտնեց Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ, կրակոցները շատ ակտիվ չեն եղել, իսկ հայկական կողմը պատասխանել է հակառակորդի թիրախային կրակոցներին: Բարեբախտաբար, զոհեր չկան: Վնասվել են մի քանի տներ եւ Բարեկամավան գյուղի եկեղեցին:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալները, որոնց համաձայն՝ հունվարի 6-ին եւ լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 400 անգամ: Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 մմ ականանետերից (6 արկ) եւ ՌՊԳ-7 (11 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ շուրջ 6000 կրակոց է արձակվել:

Արցախի Հանրապետության ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսեւորած ակտիվությունը կասեցվել է:

Популярные темы

04.08.2015, 22:01
ՍԵՆՍԱՑԻԱ. Օգոստոի 27-ին ժամը 00:30 երկնքում դիտվելու է աննախադեպ ու մոգական մի երևույթ...
21.07.2015, 01:32
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես է տեղի ունեցել Անի Երանյանի մասնակցությամբ ավտովթարը (ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
20.07.2015, 17:47
Ինչպես են աղջիկները կայֆ ստանում. Սա ուղղակի դիտել է պետք. VIDEO
04.07.2015, 00:19
(ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ 16+) Նոր, հայկական սիրային ՌԷՓ,որը հաստատ դուր կգա շատերին
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar