Главное меню
Ինչու՞ է մաշկը կնճռոտվում ջրից և արդյո՞ք դա վնասակար է

 

Այս հարցը հաճախ երեխաներն են տալիս, սակայն մեծահասակներին էլ դա պակաս հետաքրքիր չէ: Նախկինում մարդիկ կարծում էին, որ մաշկի կնճիռներն առաջանում են այն պատճառով, որ ջուրը ներծծվում է վերնամաշկի (էպիդերմիսի) և ավելի խորը շերտերի մեջ, ինչի արդյունքում այն դեֆորմացվում և այտուցվում է: Սակայն վերջին ժամանակներում իրականացված փորձերը հերքում են այդ վարկածը: Երբ մարդը սուզվում է ջրի տակ, ապա նյարդային համակարգը անմիջապես նեղանալու ազդանշան է տալիս անոթներին: Արդյունքում նվազում է հյուսվածքների ծավալը, իսկ մաշկի մակերեսը խորդուբորդ է դառնում:

Ինչի՞ նպատակ ունի դա

Ինչպես հայտնի է, մարմնի մեջ ամեն ինչ կառավարվում է նյարդային ազդակների միջոցով: Գիտնականները որոշել են պարզել ոչ միայն այն, թե ինչու է մաշկը դեֆորմացվում, այլ նաև թե ինչ նպատակ է դա հետապնդում: Նյուքասլ համալսարանի հետազոտողները ենթադրում են, որ ջրի տակ մարմնի վրա անհարթություններ առաջանում են նրա համար, որ ավելի հեշտ լինի բարձրացնել և պահել տարբեր խոնավ օբյեկտներ: Մեծ Բրիտանիայից գիտնականները իրականացրել են իրենց սեփական փորձերը, որոնք հաստատել են այս վարկածը:
Ուսումնասիրության մասնակիցները կամավորներ էին, որոնց առաջ դրվել էր մեկ խնդիր. ջրի տակ վերցնել ոչ մեծ օբյեկտ՝ օրինակ գնդակ, անցկացնել այն անցքի միջով, ապա բռնել այն երկրորդ ձեռքով և անցկացնելով ևս մեկ անցքի միջով դնել կոնտեյների մեջ: Այս բոլոր գործողությունների հաջողությունը կախված է նրանից, թե մարդ որքան ամուր է ի վիճակի պահել առարկան իր մատներով: Մինչև բուն փորձը սկսելը մասնակիցների կեսը իրենց ձեռքերը պահել են տաք ջրի տակ, որպեսզի մաշկը պատվի կնճիռներով: Դրա համար անհրաժեշտ է մոտ 30 րոպե: Մասնակիցների այս խմբի ցույց տված արդյունքը 12 տոկոսով ավելի էր, քան մյուսինը: Բայց երբ նրանք սկսեցին աշխատել չոր օբյեկտների հետ, այդ առավելությունը կորավ:

Հետազոտողները եզրակացրին, որ անհարթությունները բարելավում են թաց իրեր բռնելու հնարավորությունը:

 

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar