Главное меню
Նեգատիվ. եղունգների հարդարման նոր ոճ

 Այս մեթոդը կարող է հաշտեցնել եղունգների գունազարդման կողմնակիցներին ու քննադատներին: Նորարարության կողմնակիցներին այս մոտեցումը թույլ կտա փորձել որևէ նոր բան, իսկ թերահավատներին, մյուս կողմից, թույլ կտա եղունգների վրա դեկոր նկարել՝ միևնույն ժամանակ ամբողջությամբ չնեկելով դրանք:

Մեթոդ առաջին. կպչուն ժապավեն

Օգտագործեք կպչուն ժապավենի բարակ կամ հաստ շերտեր. այնտեղ, որտեղ դրանք կպցված կլինեն, եղունգները կմնան չներկված: Հետաքրքիր մեթոդ են առաջարկում teenvogue.com կայքի մասնագետները, որտեղ կպչուն ժապավենը թույլ է տալիս նեգատիվ անել միայն առաջին փուլում, իսկ հաջորդ քայլերը արվում են վրձինի օգնությամբ:

Մեթոդ երկրորդ. նկարչություն

Կպչուն ժապավենը կարող է օգտագործվել ցանկացած պարագայում: Սակայն եթե չներկվող հատվածը գտնվում է եղունգի կենտրոնում, ապա ժապավենի հեռացումը բարդ է: Այդ դեպքում պետք է դիմել  վրձնի օգնությանը: Պետք չէ շտապել ստանալու համար մաքսիմալ պրոֆեսիոնալ նկար:

 

Մեթոդ երրորդ. մաքրում և խազեր

Եղունգների լաքը անմիջապես չի չորանում (անհրաժեշտ է առնվազն 60 վայրկյան): Այս մեթոդը հիմնված է լաքի հենց այս հատկության վրա: Քանի դեռ այն ամբողջությամբ չի չորացել, դրա վրա կարելի է նկարել բոլոր հնարավոր գրաֆիկաները՝ ջնջելովմակերևույթը:

Որպես հիմնական գործիքներ օգտագործվում են չոր կամ բամբակով փայտիկներ՝ թրջած եղունգի լաքի մաքրման համար նախատեսված հեղուկում: Հարկավոր է ընդամենը ծածկել եղունգը սիրելի լաքով, իսկ այնուհետև ջնջել դրա մի մասը: Դրանք կարող են լինել շրջան, գիծ, սիրտ կամ այլ պարզ պատկերներ: Գործեք արագ, որպեսզի լաքն ամբողջությամբ չորանա:

 

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar